
Ոչնչացվել է 14 ադրբեջանական տանկ, հայկական կողմը կորցրել է 1 տանկ

Հայկական կողմն իրականացված գործողությունների արդյունքում ադրբեջանական երեք տանկ է խոցել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նաև հայտնել էր, որ ոչնչացվել է նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։
Հասրաթյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։