«Խաչատրյան եղբայրներ» ընկերության վերաբերյալ որոշումներն ընդունվեցին

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվեցին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից իրականացվում է ջրային ռեսուրսների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ներդրումային ծրագիր: Նախագիծը կառավորությունում ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյնն ասաց, որ ծրագրի իրականացման համար պահանջվող սարքավորումները ներմուծվել են Չինաստանից, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ծրագրի իրականացման համար համապատասխան ցուցանիշներով և օգտակար գործողության գործակցով հիդրոագրեգատներ չեն արտադրվում:

Ըստ նրա՝ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930