Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 20-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացրել էին, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վոլոդյա Ավետիսյանն իր և մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել, դժգոհություն էր հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու և  բաց ռեժիմին անցնելու իրավունքներից, պահանջել, որ օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել բաց նամակում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս