Տնօրենների ընտրությանը կկարողանան ներկա գտնվել ԶԼՄ-ներն ու հ/կ-ները
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ, որը վերաբերում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը, ասաց, որ փոփոխության արդյունքում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել ընտրությանը՝ նախապես գրանցվելով: Ըստ նրա՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս թափանցիկ դարձնել ընտրությունները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կարևոր հարց է. «Միշտ դժգոհություններ են առաջանում այս ընտրությունների ընթացքում գործընթացների նկատմամբ: Դրա համար, իրոք, հնարավորինս պետք է թափանցիկ դարձնենք: Ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»: