Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց գերիներին վերադարձնելու վերաբերյալ տարբեր ժամանակներում նրա արած հայտարարությունները։ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, գրեթե ամեն համայնքում հայտարարում էր, որ պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ։
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Փաշինյանին՝ ասաց, որ վերջինի կառավարման օրոք, գիտությամբ թե անգիտությամբ, բանակցային գործընթաց է ներմուծվել, այսպես կոչված, «բանավոր պայմանավորվածություններ» ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու արատավոր մի գործելաոճ։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ ընթերցեց Սյունքիի կալանավորված համայնքապետերի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր բժիշկ Արմեն Չարչյանի և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի անունները ու հակիրճ ներկայացրեց նրանց անցած ճանապարհը: Բոլորն այսօր կալանավորված են.
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը․
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման մասին, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և գերիներ ունեցավ: Պատգամավորն ընդգծեց՝ երբ տեղի ունեցավ այդ գործընթացը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում որևէ ձևով չէր տեղավորվում։ Տիգրան Աբրահամյանը կոնկրետ հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ գյուղերի վերադարձն օրակարգի հարց չի դառնում։
Հիշեցնենք, որ ՀՀ 7 մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին նշանակված էին ՏԻՄ ընտրություններ:
Հայաստանի թվով 7 մարզերի 36 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին: 20:00-ին փակվել են բոլոր տեղամասերը և սկսվել է ձայների հաշվարկը: Ապարան խոշորացվող համայնքը, որն իր մեջ ընդգրկում է 21 գյուղ և քաղաք Ապարանը, արդեն իսկ կան ընտրատեղամասեր, որտեղ ձայների հաշվարկն ավարտվել է և բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին:
Այս պահին դեռ շարունակվում է հաշվարկը, սակայն ձայների մեծ տարբերությամբ հաղթում է «Կարեն Եղիազարյան» դաշինքը:
«Քվեարկեցի հանուն մեր լավ Ապարանի, արժանապատիվ ապրելու»,- այսօր Ապարանիթիվ17/49 ընտրատեղամասից դուրս գալով` ասաց Ապարանի բնակիչներից մի տղամարդ:
Հանձնաժողովի քարտուղար Սուզաննա Բաղդասարյքնը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում մինչ այս պահը որևէ խախտում չի գրանցվել։ Այս պահին էլ մարդկնց հոսքը շարունակվում է ընտրատեղամաս:
Ապարանի 17/49 ընտրատեղամասում ժամը 14:00-իդրությամբ 1853 ընտրության իրավունք ուբնեցող քաղաքացիներից քվեարկել են 727-ը:
«Երբ գալիս եմ Եռաբլուր, այսպես ասած, որդուս նոր տունը, երբեք չեմ համբուրում նկարը, որպեսզի այդ համը միշտ մնա բերանումս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված, «մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Էմմանուել Ավագյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը։
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։ Այդ պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու, սակայն նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ծնողական, ապա՝ մանկավարժական խորհուրդների նիստերին իր ծրագիրը ներկայացրած Արթուր Սարդարյանն այսօր մրցույթի մեկնարկից մոտ 1 ժամ առաջ զանգահարել էր դպրոցի կառավարման խորհրդի նախագահին և ինքնաբացարկ հայտնել։
«Իմ այցի նպատակը որոշակի առումով եղել է տվյալ իրավիճակում մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպան, արձագանքման հարցը»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բացատրեց վերջերս Սանավիացիայի ուղղաթիռով դեպի մարզեր իրականացրած գործուղումների դրդապատճառը։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին նաև հայկական մաքսակետեր են տեղադրվելու, ասաց, որ մաքսային ծառայողներն արդեն իսկ նշված հատվածում ծառայություններ են իրականացնում․
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։ Այդ օրը ծնողական և մանկավարժական խորհուրդները լսեցին տնօրենի հավակնորդների ներկայացրած ծրագրերը դպրոցի զարգացման վերաբերյալ, որին հաջորդեց փակ քվեարկությունը։ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 161-Ն որոշման համաձայն՝ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթին՝ նախապես հավատարմագրվելու դեպքում:
Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի 9 կետերին և ընդգծեց՝ Ադրբեջանը 1 կետ ուներ անելու, բայց չի կատարել, իսկ Հայաստանը ոչ միայն բոլոր կետերն է կատարել, այլ մի բան էլ գերազանցել ենք։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրենի պաշտոնի համար այսօր տեղի ունեցած ընտրությունում կրկին հավակնորդներից որևէ մեկը չհավաքեց անհրաժեշտ 6 միավորը: Եվ նորից տնօրեն չընտրվեց։
«Բոլորով իրար հետ եկել ենք այն համաձայնության, որ մենք գնում ենք համախմբման այս ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու պատճառներին:
Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ մեծ որդին՝ Ռոբերտը, որ 2018 թվականի հունվարին էր զորակոչվել, ընտրել էր «Ես եմ» ծրագիրը, որպեսզի զորացրվելուց հետո Պաշտպանության նախարարության կողմից հատկացվող 5 միլիոն դրամով հիպոթեքով տուն գներ։
Երեկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո հայտարարություն հրապարակվեց, որով կողմերը պայմանավորվել են գնալ 2 պետությունների միջև սահմանազատման, նշվում է նաև տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին։
Արցախյան 44-օրյա պատերազմից ավելի քան 1 տարի է անցել, սակայն բազմաթիվ ծնողներ դեռ շարունակում են փնտրել իրենց զավակներին՝ ողջ կամ զոհված։ Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց որդիները պատերազմ էին մեկնել 2020 թվականի հոկտեմբերին, այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տեղեկություններ ունեն, որ իրենց որդիները գերեվարվել են, սակայն նրանց վերադարձնելու ուղղությամբ հայկական կողմը ոչ մի բան չի անում։
Ազատագրական շարժման անդամներն այսօր առավոտյան հերթական բողոքի ակցիան էին իրականացրել՝ փակելով Նալբանդյան փողոցը։ Շարժման անդամներից փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել էր խցանման մեջ գտնվող վարորդներին՝ միանալ իրենց, շեշտելով, որ Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, և ժողովուրդը պետք է դուրս գա պայքարի։
Այսօր՝ ժամը 18:30-ից, Ազատագրական շարժման հավաքի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Ազգային ժողվում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նախ մեջբերեց Փաշինյանի խոսքերը, թե 650.000 մարդ է իրեն ձայն տվել, ապա կոչով դիմեց ԱԺ ընդդիմադիր ուժերին, որպեսզի ստորագրահավաք իրականացնեն Հայաստանում և տեսնեն, թե քանի՞ մարդ է դեմ այսօրվա իշխանություններին։
«Ապազգային, անկենսունակ այս իշխանության 3 տարվա գործունեության հետևանքով մեր երկրի արտաքին պարտքը հատել է 9 միլիարդ դոլարի շեմը»,- այսօր Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց լրագրող, Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև սահմանազատման և սահմանագծման թեմայի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանական լսումներին էր հրավիրված նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա իր ելույթում ԱԺ ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց, թե արդյոք համոզվա՞ծ են, որ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, նա կարդում և հասկանում է, թե ինչ է գրված, հաշվի առնելով նրա ունեցած փորձը․
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր ծնողական և մանկավարժական խորհուրդները պետք է լսեն նոր տնօրենի հավակնորդների դպրոցի զարգացման ծրագրերը, ապա պետք է տեղի ունենա փակ քվեարկություն, որի արդյունքներով նաև դեկտեմբերի 2-ին վերջնականապես պարզ կլինի՝ ով կլինի դպրոցի նոր տնօրենը: