«Մենք հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած փաշինյանական ռեժիմի ոչնչացմանը»․ Նաիրի Հոխիկյան

«Ապազգային, անկենսունակ այս իշխանության 3 տարվա գործունեության հետևանքով մեր երկրի արտաքին պարտքը հատել է 9 միլիարդ դոլարի շեմը»,- այսօր Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց լրագրող, Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։

Որպեսզի ժողովուրդն ավելի հստակ պատկերացում կազմի, Հոխիկյանը կոնկրետ օրինակ բերեց․

«Սա յուրաքանչյուրիս ուսերին ավելի քան 3000 դոլար պարտք է, բեռ է։ Եթե պատգամավորներից ոմանց համար 3000 դոլար բեռը խնդիր չէ, այդ թվում, օրինակ,  այնտեղ  նստող որոշ պատգամավորների (ձեռքով ցույց է տալիս ԱԺ դահլիճի իշխանական պատգամավորների տեղերը), ովքեր փողոցից հանկարծ վերածվեցին միլիարդատերերի, ապա մեզ նման սովորական մարդկանց համար 3000 դոլարը բեռ է և ծանր բեռ է, որը մեզ բերել է այս ապիկար և թուրքի հետ գործարքի գնացող իշխանությունը»։

Հոխիկյանը շեշտեց, որ այս իշխանությունների գործունեության հետևանքով կորցրել ենք Արցախի ավելի քան 75 տոկոսը, ինչպես նաև շուրջ 4000 հայրենակիցների․

«Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այս իշխանությունը․․․ Մեզ հաճախ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ձեր շարժումն անվանում ազատագրական շարժում, և արդյո՞ք ձեր շարժումը հասնելու է հրաժարականի։ Ազատագրական շարժումը 3 հստակ պահանջ է ներկայացրել, ես վստահ եմ, որ չեն կատարվելու, բայց, եթե կատարվելու են, ապա փառք ու պատիվ այն իշխանությանը, ով կպահի հայկական պետականությունը, ով չի՛ տա թշնամուն Արցախի և Հայաստանի տարածքները, ով պատշաճ կերպով կզինի հայ զինվորին, բայց այս մարդիկ չեն անի դա, իսկ եթե չի անելու, ապա ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին, հետևաբար, այո՛, մենք հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած փաշինյանական ռեժիմի ոչնչացմանը, նրանք չպետք է լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությունում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս