Ջանկարադա-հոպկարադա. հո խաբելո՞վ չի. ապարանցին՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայի մասին

«Քվեարկեցի հանուն մեր լավ Ապարանի, արժանապատիվ ապրելու»,- այսօր Ապարանիթիվ17/49 ընտրատեղամասից դուրս գալով` ասաց Ապարանի բնակիչներից մի տղամարդ:

Քաղաքացուց հետաքրքրվեցինք, թե այսօր ո՞րն է այն առաջնային խնդիրը, որը մտահոգում է ապարանցիներին: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը բոլոր խնդիրները լուծել և լուծում է, այսկերպ նաև բացահայտելով, որ քվեարկել է հենց «Կարեն Եղիազարյան» դաշինքի առաջին համար, Ապարանի գործող քաղաքապետի օգտին.

«Գործող քաղաքապետի ցավը տանեմ… Քաղաքում ինչոր արվել է, փողոցներում քայելուց ինչ տեսնում եք, սաղ ինքն է արել: Գոծող քաղաքապետի կողքն ենք, գործող քաղաքապետը պետք է աշխատի, աշխատելու է ու կաշխատի…»:

Ապարանի 83-ամյա բնակիչ Հրաչիկ Արշակյանը, որը կրկին շտապել էր իր քաղաքացիական պարտքը կատարել, ընտրատեղամասից դուրս գալով` 168.am-ի հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, պատասխանեց.

«Հանուն մարդկության, ով լավ կաշխատի` նրան էլ կքվեարկենք… Շատ խնդիրներ կան, բայց էն էլ կլուծի»,- ասաց տարեց ապարանցին` նկատի ունենալով գործող քաղաքապետին:

Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամսում քվեարկելուց հետո 51տարեկան մի տղամարդ ասաց, որ հանուն վաղվա ապագայի է քվեարկել, իսկ այդ ապագան տեսնում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի ղեկավարած Ապարանում: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է՝ «Ապագա կա», գուցե նրանց խոստացած ապագան ավելի լավը լինի, ապարանցի տղամարդն այսպես արձագանքեց.
«Որտե՞ղ է այդ ապագան, այդ ապագան որտե՞ղ է… Ապագան գիտե՞ք որն էր, մենք 22 տարի ծառայում էինք, որ քարը վերցնում էինք` թուրքը փախնում էր, զե՛նքը չէ, քա՛րը, բայց հիմա այդ նույն թուրքը հելել… դա ումի՞ց է գալիս… Էսի՝ ջանկարադա-հոպկարադա. հոխաբելո՞վ չի, եկանք հասանք այս օրվան, գյոզալ ախպերներին էլ կորցրեցինք…»:

Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում ժամը 19:00-ի դրությամբ 1853 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել են 1182-ը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի թվով 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում:

Արագածոտնի Ապարան համայնքում 2 ուժ է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կարեն Եղիազարյան» դաշինքը: Վերջինս Ապարանի գործող քաղաքապետն է, այս պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս