Փաշինյանը հավասարակշռությունը կորցրեց Էլինար Վարդանյանի հարցից
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց գերիներին վերադարձնելու վերաբերյալ տարբեր ժամանակներում նրա արած հայտարարությունները։ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, գրեթե ամեն համայնքում հայտարարում էր, որ պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ։
«Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս 2 ամիս մնան գերու կարգավիճակում։ Հետո արդեն ասում էիք՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, դրսում կանգնած ծնողները սպասում են ձեր պատասխանին, ի վերջո, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այս հարցը ձեզ համար»,- հարցը Նիկոլ Փաշինյանին այսպես ձևակերպեց Էլինար Վարդանյանը։
Փաշինյանը հարցին ի պատասխան՝ ասաց, թե այսօր էլ է պատրաստ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց․
«Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում, որովհետև մենք այդ առաջարկն այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել, որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ գտնվող արձագանք է․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում