Ապարան խոշորացվող համայնքում այս պահին առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է. հաշվարկը շարունակվում է

Հայաստանի թվով 7 մարզերի 36 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին: 20:00-ին փակվել են բոլոր տեղամասերը և սկսվել է ձայների հաշվարկը: Ապարան խոշորացվող համայնքը, որն իր մեջ ընդգրկում է 21 գյուղ և քաղաք Ապարանը, արդեն իսկ կան ընտրատեղամասեր, որտեղ ձայների հաշվարկն ավարտվել է և բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին:

Ըստ նախնական տվյալների՝ Ապարան խոշորացվող համայնքի Ձորագլուխ գյուղում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք՝ 187, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 105:

Վարդենիս գյուղ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք՝ 240, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 68: Երնջատափ գյուղ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք՝ 163, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 38: Կայք գյուղ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք՝ 204, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 39: Հարթավան գյուղ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք՝ 157, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 231:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031