
«Կարեն Եղիազարյան» դաշինքը 17/49 ընտրատեղամասում հավաքեց 1001 ձայն, ՔՊ-ն՝ 175

Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք 1001 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 175, անվավեր՝ 30:
Հիշեցնենք, որ ՀՀ 7 մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին նշանակված էին ՏԻՄ ընտրություններ:
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքը, որն իր մեջ է ընդգրկում 21 գյուղ և քաղաք Ապարանը, առաջադրվել էր 2 քաղաքան ուժ՝ «Կարեն Եղիզարյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: