Ապարանի 17/49 ընտրատեղամասում այս պահին ձայների մեծ տարբերությամբ հաղթում է «Կարեն Եղիազարյան» դաշինքը. հաշվարկը շարունակվում է

Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում 20:45 բացվել է քվեատուփը և ձայների հաշվարկը սկսվել է:

Այս տեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 1853 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1206-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ապարան խոշորացված համայնքում 2 քաղաքական ուժ է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կարեն Եղիազարյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է հենց գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը:

Այս պահին դեռ շարունակվում է հաշվարկը, սակայն ձայների մեծ տարբերությամբ հաղթում է «Կարեն Եղիազարյան» դաշինքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031