Եղել է նման հանգամանք, որ ուղղաթիռով այցելությունը մարզեր անհրաժեշտ է եղել. Անահիտ Ավանեսյան

«Իմ այցի նպատակը որոշակի առումով եղել է տվյալ իրավիճակում մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպան, արձագանքման հարցը»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բացատրեց վերջերս Սանավիացիայի ուղղաթիռով դեպի մարզեր իրականացրած գործուղումների դրդապատճառը։

Հարցին՝ հնարավոր չէ՞ նույն ճանապարհն ավտոմքենայով անցնել կամ օնլայն քննարկել այդ հարցերը, նախարարն այսպես արձագանքեց․

«Ձեզ վստահեցնում եմ, որ ես շաբաթական ունենում եմ բազմաթիվ զումեր, ունեցել եմ մեքենայով բազմաթիվ այցելություններ թե՛ Սյունիք, թե՛ Արցախ, թե բոլոր մարզեր, բայց եղել է նման հանգամանք, որ ուղղաթիռով այցելությունն անհրաժեշտ է եղել»,- իսկ թե ինչ անհրաժեշտությունների մասին է խոսքը, նախարարը  հարկ չհամարեց մանրամասնել։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ հարկատուների հաշվին ուղղաթիռով այցեր եք իրականացնում, բայց չեք ցանկանում մանրամասնել պատճառները, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Ես մանրամասնեցի այն չափով, ինչ որ հարմար եմ գտնում»։

Հարցին՝ արդյոք այդ այցերի հետ կապված ոստիկանությունից հարցրե՞լ են, թե ի՞նչ նպատակով եք ուղղաթիռով մեկնելու  մարզ, նախարարը պատասխանեց, թե որևէ մեկն այս պահի դրությամբ իրեն նման հարց չի ուղղել։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ երկու մարզ՝ Սյունիք և Տավուշ, նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, և այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են, տարբեր հաշվարկներով, մոտ 2 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031