«Դուք համոզված չե՞ք, որ գործ ունենք մի սուտասան պրոֆեսիոնալ սրիկայի հետ, որը 3 տարի բոլորիս ֆռռացնում է». Ռուբիկ Հակոբյան
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև սահմանազատման և սահմանագծման թեմայի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանական լսումներին էր հրավիրված նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա իր ելույթում ԱԺ ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց, թե արդյոք համոզվա՞ծ են, որ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, նա կարդում և հասկանում է, թե ինչ է գրված, հաշվի առնելով նրա ունեցած փորձը․
«Ալիևի ասած միջանցքը ինքը ճանապա՞րհ է հասկացել։ Հետագայում, երբ բացատրել են, որ միջանցքը նշանակում է տարածքային ամբողջականության զիջում, ուզում է ինչ-որ հետ պտտացնել, չի ստացվում։ Դուք համոզվա՞ծ եք, որ, եթե նույնիսկ նա այսօր փաստաթուղթ ներկայացնի, վաղը չի կեղծի դա և ուրիշը չի ներկայացնի։ Դուք համոզված չե՞ք, որ գործ ունենք մի սուտասան պրոֆեսիոնալ սրիկայի հետ, որը 3 տարի բոլորիս ֆռռացնում է»։
Հակոբյանն ասաց, որ իր հռետորական հարցերի շարունակությունը Նիկոլ Փաշինյանի՝ 2 օր առաջ ֆեյսբուքյան ասուլիսից հետո է առաջացել․
«Այս ասուլիսի ժամանակ հարցաշար առաջարկեց, ցիտում եմ՝ «Ես ուզում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ պարզ պատասխանեն, ընդ որում, ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով, իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞լ, թե՞ չէ։ Իրենք ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակեն և ավարտին հասցնե՞ն, թե՞ չէ։ Ուզում են հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, թե՞ չէ։ Իրենք ուզում են շարունակել ցեղասպանության քաղաքականությո՞ւնը, թե՞ չէ»։ Երբ լսում էի, մտածում էի, որ այս հարցի պատասխանը կարող է չունենալ միայն ինչ-որ մի հիվանդանոցում բռնաբարության հետևանքով դուրս եկած մեկը կամ ջունգլիներում ինչ-որ փռչոտ կենդանի․․․ Մենք գիտենք այդ հարցերի պատասխանը, բայց կա մեկը, որը չգիտի։ Ժողովո՛ւրդ, միակ հարցը, որ պետք է օրակարգ մտնի, դա իրեն օր առաջ քշել պետական կառավարման համակարգից․․․»։
Ամփոփելով խոսքը՝ Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ այսօրվա թիվ մեկ օրակարգը պետք է լինի՝ պետական իշխանությունից քշել այս դաժան դահիճ կերպարին։
Մանրամասները 168.am-ի տեսանյութում