Ուժեղ փոթորիկ` Կապանում
Երեկ գիշեր Սյունիքում ուժեղ քամի է սկսվել, ինչը, Կապանի բնակիչների փոխանցմամբ` վերջին տարիներին բացառիկ ուժգնությամբ է եղել: «Ամբողջ գիշեր չենք քնել: Ահավոր էր: Ձայնից արդեն սարսափում էինք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին կապանցիները:
Նրանց պատմելով` փոթորիկն այնքան ուժեղ էր, որ մի շարք բնակարաններում, որտեղ դռները և պատուհանները փակ են եղել, ավերվածություններ են եղել` ջարդվել են դռների ապակիները, կահույքի մեջ տեղադրված սպասքը, իսկ դրսում ավերածություններից տանիքների թիթեղներ են պոկվել:
«Չգիտենք, թե ինչի՞ հետ ա կապված էդ փոթորիկը, բայց մի տեսակ վախ կա»,- ասում էին կապանցիները:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին լեռնային շրջաններում կտատանվի +11…+160C, Լոռիում` +17…+220C, Տավուշում` +23…+280C, Արարատյան դաշտում` +22…+250C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+250C, Սյունիքի հովիտներում` +25….+280C աստիճանի սահմաններում: