
Հերմինե Նաղդալյանը ԱԺ նիստերի դահլիճ տարավ Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին հրապարակումների պատճեները

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ համամի՞տ եք երեկ ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանի կողմից մամուլի ասուլիսում հնչեցրած այն արտահայտության հետ, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության շարքերում չկան օլիգարխներ:
Տիկին Նաղդալյանն ասաց, որ դեռևս չի կարդացել ասուլիսի մասին պատմող հրապարակումները և որպես ապացույց՝ ցույց տվեց այդ հրապարակումների պատճենը, որը նա իր հետ տարավ ԱԺ նիստերի դահլիճ:
«Դե չեմ կարդացել, չեմ կարող ասել»,- արձանագեց Հ. Նաղդալյանը: 168.am-ի հարցին, թե կա՞ն օլիգարխներ ՀՀԿ շարքերում, Հ. Նաղդալյանը չպատասխանեց՝ ասելով, թե ԱԺ նիստը սկսվում է և ինքն էլ շտապում է: