Ազատության հրապարկում հնչեցին նոր իշխանության կազմի անունները

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի բանախոսներն էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգաավոր Նիկոլ Փաշինյանը և արաբագետ,ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Ն. Փաշինյանի խոսքով՝ կա գաղափար, որ այս քաղաքացիական խորհրդի նիստերի արդյունքում կստեղծվի յուրօրինակ կադրային բանկ, որ իրենք կփորձեն բարձրաձայնել մարդկանց անուններ, այդպիսով՝ օգնելով Ր. Հովհաննիսյանին նոր Կառավարության կազմի ձևավորման գործում:

Ն. Փաշինյանը նաև նկատեց, որ այդ առաջարկները կարող է ընդունել կամ չընդունել Ր. Հովհաննիսյանը, և որ իրենք որոշակի ցուցակ չեն հանձնելու նրան: Այդ Կառավարության կազմում ընդգրկվելու համար հնչեցին մի շարք մարդկանց անուններ՝ Հրանտ Բագրատյան, Ստեփան Դեմիրճյան, Ժիրայր Սեֆիլյան, Նվարդ Մանասյան, Սամվել Կարաբեկյան, Արթուր Սաքունց, Պարգև Օհանյան, Կարինե Խոդիկյան, Անդրիաս Ղուկասյան, «Գալա» հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյան, Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյան և այլն: «Շատ հնարավոր է, որ մենք էդ մարդկանց անունները բարձրաձայնենք, իրենց հետ որևէ քննարկում չի եղել, նրանցից ոմանք նեղանան, ասեն, թե գիտեք ինչ, մեզ հարվածի տակ եք դնում կամ իրենք ասեն՝ մտադրություն չունենք, մենք կապ չունենք, մենք նույնիսկ չենք էլ պաշտպանում այդ շարժումը, բայց դա փույթ չէ: Երբ որ մարդիկ տեսննե և հավատան, այդ ժամանակ իրական իշխանափոխությունը տեղի կունենա»,- ասաց Ն. Փաշինյանը. Ում փոխանցմամբ՝ այդ իշխանության առաջին դեմքին ժողովուրդն արդեն որոշել է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս