Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկել ՀՀԿ-ի նախագծին

168.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով  այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հատուկ նիստ անցկացնելու մասին նախագծին, ասաց, որ այդ նախագծին ձեռնպահ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այդ հանգամանքը, Է. Շամազանովը պատասխանեց. «Չկողմնորոշվածությամբ: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն: Մանավանդ, եթե դու քաղաքական ուժ ես, խոսում ես, որ քո առանցքի շուրջ համախմբվեն, ապա, կարծում եմ,  ցանկացած քաղաքական ուժ պետք է ոչ թե կրավորական կեցվածք ստանա, այլ հստակ դիրքորոշում ունենա»: Պատգամավորի խոսքով՝ իր համար անհասկանալի է այդ ձեռնպահ վերաբերմունքը: «Հանուն ինչի՞ ձեռնպահ քվեարկեցին կամ ինչո՞ւ ձեռնպահ քվեարկեցին,- ասաց  Է. Շարմազանովը՝ ավելացնելով,- Եվս մեկ անգամ հասկացա, որ մարդիկ կարևոր հարցերի շուրջ չեն կարողանում կողմնորոշվել կամ կենտրոնանալ և ներկայացնել  հասարակությանն  իրենց կարծիքը: Այսինքն՝ դու ինչի՞ն ես ձեռնպահ: Այսինքն՝ դեմ ես ընտրությունների՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս