Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել կարդալ Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված դիմումը (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա նիստին «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը փորձում էր կարդալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված դիմումը: «Սիրելի Րաֆֆի, փետրվարի 18-ին…..»,- այս տողերից հետո, սակայն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց պատգամավորին՝ անջատելով նրա խոսափողը: Ըստ փոխխոսնակի՝  այդ դիմումը կապ չունի ԱԺ օրակարգի հետ: Այնուհետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ՝ նշելով քառօրյա նիստերի օրակարգը: Նրա ելույթից հետո պատգամավորները գրանցվեցին  հարց տալու համար: Գրանցված հինգ պատգամավորներից միայն Զարուհի Փոստանջյանը հարց տվեց ԱԺ նախագահին, թե ԱԺ ո՞ր  վարման կարգի համաձայն չեն թույլատրում իրեն կարդալ դիմումը, հատկապես, երբ այն դեռևս չեն լսել: Այդ պահին, սակայն, Է. Շարմազանովը կրկին անջատել տվեց փոխափողը՝ հայտարարելով, որ այլևս հարցեր չկան ԱԺ Նախագահին ուղղված: Սակայն դրան հաջոդրած մտքերի փոխանակության ժամին կրկին գրանցվեց Զ. Փոստանջյանը՝ փորձելով կարդալ իր դիմումը, ինչին ի պատասխան՝ Է. Շարմազանովը կրկին անջատեց նրա խփոսափողը: Այս քայլից հետո պատգամավորը շարունակեց կարդալ իր դիմումը՝ ի հեճուկս ԱԺ նախագահի այն հորդորի, որ վերջինս թույլ չի տալիս իրեն աշխատել: ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը պատրաստվում էր ելույթ ունենալ, որից առաջ նա պահանջեց ԱԺ նախագահին՝ նիստերի դահլիճից հանել ելույթ ունեցողին:  Չնայած այս ամենին, Զ. Փոստանջյանը մինչև վերջ կարդաց իր դիմումը, ինչը դահլիճում մեծ իրարանցում առաջացրեց:

Հ.Գ. – «Ժառանգություն» խմբակցությունը քիչ առաջ հաղորդագրության տեքստով տարածել է այն դիմումը, որը պատրաստվում էր կարդալ Զ.Փոստանջյանը։ Ուշագրավն այն է, որ այն գրված է գործող նախագահը Սերժ Սարգսյանի անունից՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ներկայացնում ենլ այդ տեքստն ամբողջությամբ։

* * *

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը   Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին

Կարդացեք նաև

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

18 մարտի 2013թ., Երևան:Սիրելի´ Րաֆֆի,

Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:

Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է  անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:

Ես հասկացել եմ՝ մենք պարտվել  ենք, երբ  բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:

Իրականում ես բարու և չարի մասին  մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ  բարոյականության հետ:

Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝   անտեսելով անհրաժեշտ  համերաշխության սկզբունքի հարգումը:

Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:

Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:

Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:

Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:

Սերելի´ Րաֆֆի, ընդունում  եմ քո հաղթանակը, մեր հավաքական  և միասնական հաղթանակը:

Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:

Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում  խուսափել պատասխանատվությունից:

Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ   մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության  4-րդ  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը:  Որից հետո նրանից  հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս:

Տեսանյութեր

Լրահոս