ՀԱԿ-ը ՀԺԿ-ի հետ համաձայնության չի՞ գալիս
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոնհ Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց. «Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է այս ընտրություններին: Մենք մասնակցելու ենք՝օգտագործելով այն հնարավորությունները, որ տրվում են օրենքով: «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն գոյություն ունի, մենք հիմա գտնվում ենք տրանսֆորմացիայի վիճակում, այսինքն՝ գիտեք, որ դեռ չի հիմնադրված և չի ստեղծված էդ միասնական կուսակցությունը, առաջին համագումարը լինելու ապրիլի 13-ին, ուստի, դեռ այս անցումը Հայ ազգային կոնգրես դաշինքից դեպի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության, դեռ ավարտված չէ, մենք գտնվում ենք էդ գործընթացների մեջ, բայց դա մեզ չի խանգարելու մասնակցել այս ընտրություններին»:
Ըստ նրա՝ հիմա իրենք զբաղված են և՛ կուսակացության ձևավորմամբ, և՛ ընտրություններին մասնակցելով:
168.am-ի հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ՀԱԿ-ը փորձում է ներքին համաձայնության գալ Ստեփանի Դեմիրճյանի ղեկավարած կուսակցության՝ ՀԺԿ-ի հետ՝ նրանց ցուցակով մասնակցելու մասին, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Խորհուրդ կտայի խոսակցություններին չհավատալ, այլ հավատալ հրապարակված փաստերին: Էդ դեպքում երբեք չեք սխալվի»: