Խոսրով Հարությունյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը համաձայն է Սերժ Սարգսյանի մատնանշած հատկանիշներին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ապագա նախագահը` արտաքին և ներքին կյանքում ճանաչելի և ընդունելի, հետք և կենսագրություն ունեցող, վստահություն ներշնչող: Թե ո՞վ է հապապատասխանում այդ չափանիշերին՝ Խ.Հարությունյանը ձեռնպահ մնաց անուններ հնչեցնել. «Ես չեմ մտածել այդ մասին»:

Շրջանառվող անուններից յուրաքանչյուրը` Արմեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան և այլն, Խ.Հարությունյանի կարծիքով՝ շատ հայտնի և իրենց կենսագրությամբ մեծ դերակատարում ունեցող մարդիկ են, բոլորն էլ արժանի նման վստահության, բայց պետք է դիտարկել` արդյոք պահանջներին բավարարո՞ւմ են, թե՞ ոչ. «Ընդունեք, որ ևս մեկ անգամ պետք է այդ խնդրին անդրադառնալ»:

Տեսանյութեր

Լրահոս