Ինչո՞ւ է ՔԿ-ն հովանավորում «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներին. պարզաբանում է ՔԿ փոխնախագահը

Ինչո՞ւ է ՔԿ-ն հովանավորում «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներին. պարզաբանում է ՔԿ փոխնախագահը

Քննչական կոմիտեն չի հովանավորում որևէ մեկին, այլ կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կոմիտեն հովանավորում «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներին:

Նա նշեց, որ այդ գործի հանգամանքներին ինքը չի տիրապետում, դա իր լիազորություններից դուրս է, և չէր ցանկանա որևէ գնահատական տալ` տեղեկացված չլինելով:

«Բայց սա այն դեպքերից է, որ մենք պետք է հասկանանք, որ նմանատիպ դեպքերով հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության դեֆիցիտն ավելի է մեծանում, և անդունդը խորանում է»,- ասաց Ա.Ղամբարյանը:

Ըստ նրա` եթե որևէ պաշտոնյա իր պարտականությունները բարեխիղճ չի կատարել, անկախ գործի հանգամանքներից, ապա պետք է բարձրաձայնել և այդ քննիչին ենթարկել պատասխանատվության: Թե ո՞վ է միջնորդել Սերժ և Սարգիս Վարդանյանների համար, Ա.Ղամբարյանը չպատասխանեց` խնդրելով իրեն տալ իրավաբանական հարցեր:

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ Արաբկիրի քննչականի պետը հանցավոր գործարքի մեջ է մտել Վարդանյանների գործով, արդյոք ծառայողական քննություն չի՞ իրականացվելու, կարգապահական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ դեռևս որևէ միջնորդություն կամ հաղորդում ինքը չի ստացել, իսկ վարույթ սկսելու համար պետք է լինի համապատասխան միջնորդություն:

168.am-ի հարցին` եթե չլինի նման միջնորդություն, ԶԼՄ-ների հրապարակումներն անտեսվելո՞ւ են, Ա.Ղամբարյանը հստակ չպատասխանեց. «Ես չգիտեմ` հաղորդում կլինի՞, թե՞ ոչ»:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։