«Առաջիկայում ակնկալում ենք շինարարության ոլորտում տեմպերի ավելացում». Կարեն Կարապետյան

«2017թ. վերջին շինարարության ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք տեմպերի ավելացում»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով շինարարության ոլորտում վարչարարության խնդրին:

Ըստ նրա` Գործարարությամբ զբաղվելու 2017թ. զեկույցում անդրադարձ կար թույլտվությունների տրամադրման ոլորտին, որտեղ արձանագրվել էին մի շարք խնդիրներ, տրվել էին հանձնարարականներ: Կ.Կարապետյանը նշեց, որ քննարկումների արդյունքում առաջացել է վարչարարության ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեին, մարզպետներին վարչապետը հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել ոլորտի հստակեցման, վարչարարության, եզրակացությունների թույլտվությունների պարզեցման առաջարկություների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Կ.Կարապետյանը նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին, Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների և ներդրողների մասնակցությամբ կազմակերպել քննարկում.

«Այս տարի ակնկալում ենք որոշակի աշխուժացում, պետք է լսել՝ ինչն է իրենց խանգարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031