«Ինձանից որևէ մեկը որևէ հաշվետվություն չէր կարող ուզել». Դավիթ Հարությունյան

«Ինձանից որևէ մեկը որևէ հաշվետվություն չէր կարող ուզել, որովհետև ակնհայտ էր՝ իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների բարձրացրած քննադատությունը վերաբերել է լրիվ այլ օրենքի, ոչ թե այն օրենքին, որ քննարկվել է այդ պահին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել՝ հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ, ՀՀԿ-ականներն «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից, թե ինչու նա Բաբլոյանի դեմ` հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաև՝ ընդդեմ Հրայր Թովմասյանի և Գևորգ Կոստանյանի բունտ «կազմակերպեց»` ասելով, որ այդ օրենքը սահմանադրական չէ և կարող էր անցնել ավելի պակաս ձայներով:

Անդրադառնալով նախագահի թեկնածուի հարցին` Դ.Հարությունյանը նշեց, որ ընդհանրապես նախագահի թեկնածուները շատ չեն երկրում, ինքը կարծիքներ ունի, սակայն դեռ ճիշտ չէ անուններ հրապարակել:

Տեսանյութեր

Լրահոս