ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է` «կանաչ լույս» վառել իշխանության թեկնածուի համար
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է՝ կանաչ լույս վառել իշխանության թեկնածուի համար:
«Դա ցավալի փաստ է մեզ համար»,- այսօր ասուլիսում ասաց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ մինչ այժմ իրենք «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնություններին կողմ են քվեարկել, բայց ընդդիմադիր միասնական դաշտ չձևավորվեց:
««Ծառուկյան» դաշինքը չէր կարող ստացած չլինել մեր գրությունը»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` նշելով, որ դա ֆիքսված հարց է, և ինքը Վահե Էնֆիաջյանի ձեռքին իրենց նամակը տպագիր տեսել է:
Մանրամասները` տեսանյութում