«Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը չի ձգձգվի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Սովորաբար նման համաձայնագրերի վավերացումը տևում է մի քանի ամիս, 1 տարի, անգամ 1.5 տարի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի պարագայում ձգձգվելու խնդիր չի լինի և, ԵՄ երկրների խորհրդարանների ծանրաբեռնվածությունից կախված, ժամանակի ընթացքում բոլոր երկրներն էլ արագ կվավերացնեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Եվրամիության անդամ Էստոնիայի կողմից օրերս ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրի վավերացմանը:

Ըստ նրա` համաձայնագրի վավերացման գործընթացին զուգահեռ կընթանա նաև դրա դրույթների իրականացումը.

«Համաձայնագրում մի քանի դրույթներ կան, որ արդեն իսկ կյանքի են կոչվում և չեն սպասելու վավերացմանը: Բայց ԵՄ-ն` որպես կառույց, ՀՀ հետ համաձայնագիրն իրականացնելու քաղաքական որոշումն ունի և իրենք չեն սպասի բոլոր երկրների վավերացմանը, տարբեր հարցերում այդ համագործակցությունը կլինի և արագ կզարգանա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031