Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չայցելեց խորհրդարան, այլ ԱԺ ղեկավարությանը հրավիրեց իր մոտ. Պարզաբանում է ՀՀԿ խոսնակը
«Մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ՀՀ նախագահի մասով գործում է 2005 թ. խմբագրության Սահմանադրությունը: Ըստ գործող` 2005-ի Սահմանադրության 49 հոդվածի, ՀՀ նախագահը ոչ միայն պետության գլուխն է, այլև ապահովում է դատական, գործադիր և օրենսդիր իշխանության բնականոն աշխատանքը: Ուստի, ՀՀ նախագահի լիազորությունն է՝ ապահովել այդ աշխատանքը, իր լիազորությունն է՝ մինչև ապրիլի 9-ը հրավիրի դատական, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պարզաբանելով, թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ԱԺ ղեկավար կազմին հրավիրել Բաղրամյան 26, և ոչ թե՝ ինքն էր եկել ԱԺ:
Ըստ նրա` ՀՀ նախագահը հարկ եղած դեպքում, մասնավորապես` 2017թ. մայիսի 18-ին, ԱԺ-ում էր և հանդես եկավ ծրագրային ելույթով, իսկ «Ելքի» գործընկերները չմասնակցեցին նիստի այդ հատվածին և բաց թողեցին այդ պատմական շանսը: