«Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածու չէ». Վահրամ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր պասիվ է քաղաքականությունում, ինչը նորմալ երևույթ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախկինում «մայր գետից» անջատված վտակների վերադարձի հավանականության մասին:

«Հովիկ Աբրահամյանը մեր ընկերն է, իմ ընկերն է, մնում է մեր ընկերը»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Նա չհերքեց, որ Հ.Աբրահամյանը տարբեր խնջույքների ժամանակ ՀՀԿ վերնախավի հետ մի սեղան է նստում. «Դուք ի՞նչ եք կարծում, եթե մի որևէ վարչապետ ազատվում է, հեռանում է աշխատանքից, կամ որևէ մեկը պատգամավոր չէ, դրանով մարդկային հարաբերությունները վերացա՞ն: Նաև ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածու չէ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031