Համանախագահները ընդունում են Արցախի ժողովրդավարական գործընթացները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Համանախագահները ընդունում են այն անհրաժեշտությունը, որ ԼՂ փաստացի իշխանությունները փորձում են այս գործընթացով ժողովրդավարորեն ապահովել բնակչության հանրային կյանքը:

Չնայած դրան, համանախագահները նշում են, որ համանախագահ երեք երկրներից որևէ մեկը, ոչ էլ որևէ այլ պետություն չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:

 

Համանախագահները շեշտել են, որ հուլիսի 19-ին կայացած ընտրությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի կամ ղարաբաղյան հարցում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցությունների արդյունքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս