
Երևանի կրկեսի շենքը կպայթեցնեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` այսօր, ժամը 15.00-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով պայթեցում կիրականացվի մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։
Քանի որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, և մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։
Ըստ այդմ՝ ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: