Դեղերից երկու մանկահասակ երեխա է թունավորվել
Թունավորման դեպքով այսօր հոսպիտալացվել են 2 և 3 տարեկան երեխաներ Երևանից: ԱԻՆ լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2009 թ. ծնված Հայկ Թամրազյանը և 2010թ. ծնված Արամ Ջուհարյանը:
«Մուրացան» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ թունավորումը դեղորայքային է, երեխաները անգիտակցաբար դեղահաբեր են կուլ տվել: Բժիշկները երեխաների վիճակը բավարար են գնահատում: