Ռոստովի մարզում հայազգի դատավորի են սպանել

Անհայտ անձինք այս գիշեր սպանել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վալերի Չեկրիշեւը:

Գիշերը ժամը 3:10-ի սահմաններում Ռոստովի մարզի հայաբնակ Չալդըր գյուղում չորս դիմակավորված անձինք մտել են շրջանային դատարանի նախագահի տուն և կրակել նրա վրա:

Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում:

Դատարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, դատարանի նախագահը Սամվել Գրիգորի Մանուկյանն է: Դատարանից հրաժարվել են մեկնաբանություններ անել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031