Հանրային խորհուրդը քննարկել է հեռուստաեթերի խնդիրները
Երեկ` հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է նաև հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման մշակման հարցը, տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից:
Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամների եւ ՀՀ ստեղծագործական միությունների կողմից:
Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաեւ այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձեւավորվի փաստաթուղթ եւ կներկայացվի Հանրապետության ղեկավարին: