
Իրանի ու Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամը

Երեկ Թեհրանում Իրանի և Սիրիայի արտգործնախարարները քննարկել են սիրիական զարգացումները: Ինչպես հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին իր սիրիացի գործընկեր Վալիդ ալ Մոալեմի հետ կիրակի օրը քննարկել են Սիրիայում վերջին օրերի զարգացումները և Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին սատարելուն վերջ դնելու ուղիները:
Երկու արտգործնախարարները կոչ են արել դադարեցնել արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:
Նրանք կոչ արել աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հասարակական պահանջներին համահունչ անցկացվող բարեփոխումներին, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Սալեհին Սիրիան անվանել է եղբայրական և բարեկամական երկիր և նշել, որ Իրանը կողմ է Սիրիայի կայունությանը:
Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, խախտում է երկրի սուվերեն իրավունքների և միջազգային կանոնակարգերը:
«Բարեփոխումները ներկայացրած նախագահ Բաշար Ասադից բավարար ժամանակ է պահանջվում ՝ արդյունքների հասնելու համար»,- ասել է Սալեհին:
Դատապարտելով սպանություններն ու բռնությունները՝ Սալեհին հակամարտող կողմերին կոչ է արել համբերություն ու զգոնություն Ճգնաժամը հաղթահարելու համար:
Ալ Մոալեմը, իր հերթին, Իրանին անվանել է եղբայր և բարեկամ, ով Սիրիայի համար դժվարին ժամանակներում աջակցում է իրենց: Նա ասել է, որ ինքը Թեհրանում է համատեղ ուղերձ ներկայացնելու համար մի պետության հետ, ով սկզբունքայնորեն դեմ է օտարերկրյա միջամտությանը Սիրիայի ներքին գործերին, երկրում անկայունություն հրահրելուն, ընդդիմադիր ուժերին զինելուն ու ահաբեկչության հովանավորմանը: