
Եվս մեկ ինքնասպանի կյանք հաջողվեց փրկել

Այսօր՝ հուլիսի 28-ին 35-40 տարեկան մի տղամարդ փորձել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել:
news.armeniatv.com-ը հաղորդում է, որ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարար-ջոկատի փրկարարները, 1-03 ծառայության աշխատակիցները և քաղաքացիները մոտ 1 ու կես ժամ համոզել են քաղաքացուն, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, իսկ կամրջի վրա հսկայական խցանումներ էին առաջացել: Պարզվել է, որ տղամարդը տաքսու վարորդ է, ով ավտոմեքենան թողել էր կամրջի վրա:
Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրել են դեպքի վայրին, որից հետո հնարավոր է եղել նրան հետ պահել ինքնասպանություն կատարելուց: Նրան տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Կատարվում է քննություն: