Հայաստանում սիրիացի դիվանագետի ընդդիմադիր դառնալը հաստատվում է

Երեկ, ինչպես արդեն հայտնել ենք, արաբական Ալ-Ջազիրա հեռուստաալիքը «Լիբանանի ձայն» ռադիոկայանը և մի քանի այլ լրատվամիջոցներ տեղեկություն էին  տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է ընդդիմության կողմը: Այս կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ այս պահին իրենք պաշտոնական հայտ չեն ստացել Սիրիայի հյուպատոսի` ընդդիմության կողմն անցնելու մասին:

Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում լուրեր կան, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել, ինչը, փաստորեն, անուղղակիորեն հավաստում է արտասահմանյան լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե նա լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը և անցնում է ընդդիմության շարքերը:

Բախումները Սիրիայում շարունակվում են 2011թ. մարտից, ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել 16 հազար մարդ: Սիրիայում ապրում է 60-70 հազար հայ կամ բնակչության 0,5 տոկոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս