Խոսրովի արգելոցը՝ առանց ռեստորանների

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 29-ին՝ կիրակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպում Խոսրովի արգելոցում  «Գիլան»-ի հատվածում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կառուցված սրճարանային շինության ապամոնտաժումը պահանջելու նպատակով։ Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից։

Նախաձեռնությունը ներկայացրել է իր անհապաղ պահանջները ՀՀ կառավարությունից` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության.

1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:

2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:

3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում  զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:

4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը  (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին  վիճակին բերելու ընթացքում:

5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների  մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի  մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ  հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից  դարձնել նաև շահագրգիռ կողմիս:

Տեսանյութեր

Լրահոս