Վարչապետը աշխատանքից ազատել է ԲՀԿ-ականներին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամաններով կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Մասնավորապես՝ Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։

Եվս 2 հրամաններով` Ռոմիկ Տիգրանյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Վարդան Կարապետյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ  3 փոխնախարարներ և 2 փոխմարզպետներ հանդես էին եկել հայտարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս