Սիրիայի կառավարական զորքերը սկսել են Հալեպի գործողությունը

Սիրիայի կառավարական զորքերը սկսել են Հալեպի որոշ շրջաններ զինյալ ընդդիմադիրներից ազատելու գործողությունը. հաղորդում է ռուսական «Վեստի» լրատվականը:  Ըստ ֆրանսիական «Ֆրանս պրեսի»` այսօր առավոտյան զորքերը ուղղվել են այն թաղամասը, որտեղ առավել թվով հակակառավարական զինյալ կա: Երկու օր առաջ այստեղ շրջափակված ընդդիմադիրները փորձել էին դուրս պրծնել, սակայն հետ էին նահանջել: Նախօրեին բանակն ընդդիմադիր զինյալներից մաքրելու գործողություններ է իրականացրել նաև մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում, որի արդյունքում ոչնչացվել է զինյալներով լցված 5 մեքենա, և առգրավվել են զենքի պահեստներ ու մեքենաներ:

Սիրիական ընդդիմությունը փորձում է Հալեպը վերածել զինյալների կենտրոնակայանի, որի նախատիպը եղավ Բենգազին` Լիբիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031