
Հայ ձյուդոյիստը իր 3-րդ հաղթանակը տարավ

Հայաստանի հավաքականի անդամ, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը դուրս եկավ Լոնդոնում ընթացող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի նկատմամբ:
Կիսաեզրափակիչի ուղեգիրը հայ ձյուդոիստը կվիճարկի իտալացի Էլիո Վերդեի հետ:
60 կգ քաշայինների պայքարում 1/4 եզրափակիչ է դուրս եկել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի հարավկորեացի Գվան Խյոն Չոյի հետ: