Լիբիայի ԱԱԽ-ն կհանձնի իշխանությունը

Լիբիայում Ազգային անցումային խորհրդից իշխանության հանձնումը Համընդհանուր ազգային կոնգրեսին ծրագրված է օգոստոսի 8-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է  “Ֆրանս պրեսը”, երեկ՝ հուլիսի 29-ին հայտարարել է  ԱԱԽ ներկայացուցիչ Օթման բեն Սասին:

Կոնգրեսի խնդիրներն են կառավարության ձեւավորումը, երկրի կառավարումը անցումային փուլում, ինչպես նաեւ ընտրությունների մասին օրենքի եւ նոր սահմանադրության ընդունումը: Ըստ լիբիական իշխանությունենրի` այդ անցումը կարեւոր փուլ պետք է լինի երկրի կյանքում` Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո: Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031