
Գյուլը վշտացած է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում

Ըստ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակի, որին մեջբերել է թուրքական «Today`s Zaman»-ը, Աբդուլա Գյուլին առանձնահատուկ մտահոգում է փաստը, որ կառավարող կուսակցության երկու զգալի նախաձեռնություններ` քրդական հարցի լուծումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը, առայժմ արդյունք չեն տվել: «Պարոն Գյուլը հայտարարել էր, թե կային բարենպաստ պայմաններ քրդական եւ հայկական հարցերի լուծման համար, սակայն դրանք դադարեցվեցին եւ դա իսկապես վշտացրեց նախագահին»,- հայտարարել է Ահմեդ Սեւերը:
Նրա խոսքով, Գյուլի այցը մի քանի քրդաբնակ նահանգներ եւ Հայաստանի մայրաքաղաք` կառավարության նախաձեռնություններին իր աջակցությունը ցուցադրելու քայլն էր:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը նաև նշել է, որ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ.-ի նախագահական ընտրություններում: