Բաժիններ՝

Հայկական կիսավեր եկեղեցին պարբերաբար թալանվում է ու անարգվում

Էրզրումի Ազիզիիե շրջանի Գեզ գյուղի հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում, տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը: Եկեղեցին պարբերաբար գանձ որոնողների թիրախում է հայտնվում ու հարձակումների ենթարկվում: Եկեղեցուց գողացվել է հնարավոր ամեն ինչ` մուտքի դռնից մինչև սրբապատկերներ:

Ըստ թուրքական կայքի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը ու նաև նշել են, որ եկեղեցում չի մնացել ոչ մի վիմագրություն կամ սրբապատկեր, բայց իրենց գիտենալով եկեղեցին կառուցել են հայերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031