
Օլիմպիադայի բացմանը հնդկական պատվիրակության մեջ օտար կին է եղել

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցներին, հաջողվել է պարզել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը հնդկական մարզական պատվիրակությանը միացած կարմիր վերնաշապիկով կնոջ ով լինելը: Նա հնդկական Բանգալոր քաղաքից ասպիրանտ է և արդեն մի քանի տարի բնակվում է Լոնդոնում: ԶԼՄ-ների համաձայն` նրան ճանաչել են իր ընկերները, որոնք նույնիսկ ուղարկել են նրա լուսանկարները:
Ողջ Հնդկաստանն ապշել է, երբ 30-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ հնդիկ մարզիկ Սուշիլ Կումարի կողքին տեսել է անհայտ մի կնոջ: Թե ինչպես է նրան հաջողվել միանալ պատվիրակությանն ու մտնել մարզադաշտ, դեռ անհայտ է: Մարզիկները կարծել են, թե կինը քայլերթի կազմակերպիչներից է: Բավական չէ նա քայլել է հենց առջևից ընթացող դրոշակակրի կողքով, դեռ մի բան էլ ձեռքն է թափահարել` ժպիտով ողջունելով հանդիսատեսին:
«Ուղիղ հեռարձակման ժամանակ հնդկական պատվիրակությանը ցուցադրել են ընդամենը 10 վայրկյան, ու ողջ այդ ընթացքում տեսախցիկներն ուղղված են եղել կարմիր վերնաշապիկով կնոջը, ով թիմի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է հավաքականի ղեկավարության ներկայացուցիչ Մուրալիդհարան Ռաջան:
Հնդիկ օլիմպիականները կարծում են, որ սա մարզական պատվիրակությունների անվտանգության ապահովման լրջագույն խախտում է, երբ յուրաքանչյուր ոչ կարող է այդպես հեշտորեն միանալ հավաքականներին: