Իրանը համալրում է իր զինանոցը Պարսից ծոցում

Իրանը համալրում է իր զինանոցը կատարելագործված հականավային հրթիռներով, ինչպես նաև ընդարձակում է արագ հարձակման ու ստորջրյա նավերի թիվն Պարսից ծոցում, գրում է The Washinghton Post-ը:

Օտարերկրյա մասնագետների օգնությամբ ստեղծված նորագույն զենքերն էլ ավելի մեծ վստահություն են տալիս Իրանին` հարկ եղած դեպքում ԱՄՆ-ի նավերը հեշտորեն վնասելու հարցում:

Թեև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վստահ են, որ զինված բախման դեպքում հաղթանակն անխտիր իրենցն է լինելու, այնուամենայնիվ Իրանի `զգալի առաջընթացը սպառազինման հարցում լուրջ մտահոգության տեղիք է տալիս ամերիկյան կողմին:

Փորձագետները նաև նշում են, որ իրանական բարձր ճշգրտությամբ, կարճ հեռահարության հրթիռներն ու լավ սպառազինված հսկիչ նավերը ի վիճակի են ճեղքել նույնիսկ ամենաժամանակակից ամերիկյան նավերի պաշտպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս