Apple-ը դարձել է ամենաթանկ ընկերությունը

Apple ընկերությունը երեկ՝ օգոստոսի 20-ին նոր ռեկորդ է սահմանել, դառնալով՝ բորսաների պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը: Նախկինում այդ տեղը զբաղեցնում էր Microsoft ընկերությունը: Այս մասին գրում է CNews-ը:

Apple ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը պատմական առավելագույնին է հասել, այն գնահատվել է 623մլրդ դոլարի, ինչը գերազանցել է նախկինում «Microsoft» ընկերության կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը՝  620,58 մլրդ դոլար:

«Apple» ընկերության բաժնետոմսերի թանկացումը ըստ բորսային վերլուծաբանների պայմանավորված է ընկերության արտադրության նոր սարքերի՝ մասնավորապես iPhone-ի նոր տարբերակի եւ նոր մոդելի iPad-ի առաջիկա թողարկմամբ:
Նշենք, որ «Apple» ընկերությունը հիմնադրվել է 1976 թ. Սթիվ Ջոբսի կողմից, որը ընկերությունը ստեղծել էր իր գործընկեր Սթիվ Ոզնյակի հետ համատեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031