Սուդանում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուներից մեկը հայ է. հաստատել են ԱԳՆ-ից

Սուդանի հարավում ավիավթա է տեղի ունեցել , որի հետևանքով զոհվել են 31 հոգի, այդ թվում Սուդանի կրոնի հարցերով նախարար Ղազի ալ Սադիխը, մատակարարման նախարար Հալիդ Աբդալան: Ավիաաաղետ պատճառը, ըստ «Եվրոնյուզի» եղել է օդանավի պայթյունը: Օդանավի ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք կենդանի չի մնացել:

Սուդանյան պաշտոնական պատվիրակությունը Տալոդի քաղաքից վերադառնում էր սուդանյան Հարավային Կորդոֆան նահանգ՝ մահմեդական «ուրազա բայրամ» տոնին մասնակցելու համար:

Միաժամանակ «ՌԻԱ նովոստին» տեղեկացնում է, որ անձնակազմի անդամների մեջ կա նաև Հայաստանի քաղաքացի: Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ զոհերի թվում են նաև Սուդանի բարձրաստիճան մի քանի զինվորականներ: Անձնակազմի անդամների թիվը 5-ն է: Անձնակազմի մեջ կան Ռուսաստանի, Հայաստանի և Տաջիկստանի  քաղաքացիներ: Օդանավի հրամանատարը ազգությամբ ռուս է:

Հայաստանի ԱԳՆ-ից 168.am-ին հայտնեցին որ հայաստանցի զոհված օդաչուի անունն է Արմեն Վիրաբյան, Հայաստանի ուրիշ քաղաքացիներ, ըստ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, օդանավում չեն եղել: Այլ մանրամասներ ևս իրենց դեռ հայտնի չեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս