Իսրայելը ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել Իրանի նախագահի հայտարարությունները
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանությունը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ուղարկել նամակ, որում համաշխարհային կազմակերպությունից պահանջել է պաշտոնապես դատապարտել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունները, որը Իսրայելը համեմատել է քաղցկեղի ուռուցքի հետ:
Հայտարարությունն Ահմադինեջադն արել էր մի քանի օր առաջ Թեհրանի համալսարանում ուսանողների առջև ելույթի ժամանակ և դրան հավելել է Իսրայելը մոտ ապագայում ոչնչացնելու խոստումը:
«Անհնար է նման հայտարարությունը ընդունել լռությամբ: Իրանական ռեժիմը վերջին օրերին դարձել է Իսրայելի հասցեին ուղղված իռացիոնալ ատելության գեներատոր: Ու մնում է միայն ենթադրել, թե ինչպես իրեն կպահի ռեժիմը, եթե նրա ձեռքին հայտնի միջուկային զենք»,- ասվում է նամակում, որից հատվածներ մեջբերում է ZMAN.com-ը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը հայտարարել էր, թե «սիոնիստական ռեժիմի գոյությունը հանցագործություն է մարդկության դեմ»: