
ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրությունների իր թեկնածուներին կներկայացնի հաջորդ շաբաթ. Հ. Բիշարյան

«Օրինաց երկիր» կուսացությունը, հավանաբար, հաջորդ շաբաթ կներկայացնի տեղական ինքնակառավարման մարմիններում առաջադրվող թեկնածուների իր ցանկը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՕԵԿ խմբակցութան ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Վերջինս ասաց, որ ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններում իր մասնակցությունը կունենա տարբեր մարզերում, ընտրատարածքներում:
«Քանի որ կուսակցությունը արձակուրդում է, այս շաբաթ ներկայացնել թեկնածուների անունները, կարծում եմ, նպատակահարմար չէ: Բայց, անշուշտ, ՕԵԿ-ը կունենա իր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում»,- ասաց Հ. Բիշարյանը: