Լևոն Զուրաբյանն ու Պետրոս Մակեյանը տեղյակ չեն խմբակցության նախաձեռնության մասին

Քիչ առաջ Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին նախաձեռնություն է ներկայացրել:
Ըստ հայտարարության՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավագանու Կանոնակարգի 39/7-րդ կետի պահանջները և ղեկավարվելով նույն Կանոնակարգի 41-րդ կետի պահանջներով՝ Ավագանու անդամ Ռ.Թորոսյանը Ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու համար նախաձեռնություն է ներկայացրել «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին», այն է՝
1. Լևոն Տեր-Պետրոսյանի
2. Սուրեն Աբրահամյանի
3. Աշոտ Ադամյանի
4. Մասիս Այվազյանի
5. Դավիթ Առաքելյանի
6. Մանուել Գասպարյանի
7. Վարդան Գրիգորյանի
8. Գուրգեն Եղիազարյանի
ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, սակայն, 168am-ի հետ զրույցում, ոչ մի կերպ չմեկնաբանեցին հատարարությունը, քանի որ, իրենց խոսքով, տեղյակ չեն այդ նախաձեռությանն ու հայտարարության բովանդակությանը:
Լևոն Զուրաբյանը ասաց, որ հայտարարության մասին չէր լսել, իսկ Պետրոս Մակեյանը պատճառաբանեց, որ քաղաքում չէր և, հավանաբար, այդ պատճառով իրազեկված չէր, որ նման հայտարարություն կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031