Բաժիններ՝

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր` օգոստոսի 21-ին, ամերիկահայ ռոք երաժիշտ  և երգահան, System of A Down աշխարհահռչակ խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 45 տարեկան:

Սերժ Թանկյանը ծնվել է  1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում` Լիբանանում: Սերժ Թանկյանը Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը:
Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice(«Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ՝ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

Սերժ Թանկյանը անդրադառնում է նաև բնապահպանական խնդիրներին, օրինակ, Ֆիլադելֆիայում կայացած իր համերգին նա ներկայացել էր Թեղուտի շապիկով։
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով Վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս